Ռուսաստանցի Սերգեյ Սամոխինը ալկոհոլի ազդեցության տակ ծեծկռտուք է սարքել Մոսկվայից Հո Շի Մին թռչող «Vietnam airlines»-ի օդանավում: Ըստ itar-tass.ru-ի՝ նա հարվածել է կողքի ուղևորին և ուղեկցորդուհուն՝ վերջինիս նկատողությունից հետո: Արդյունքում անձնակազմի անդամները հարբած կռվարարին մեկուսացրել են ուղևորներից: Ժամեր անց, երբ Սամոխինը սթափվել է, ներողություն է խնդրել իր վարքագծի համար: Չնայած դրան` ռուս ուղևորին թողել են վերահսկողության տակ մինչև թռիչքի ավարտը: Օդանավի վայրէջքից հետո Հո Շի Մինում ավիացիոն անվտանգության ծառայությունը Սամոխինին տուգանել է չորս միլիոն դոնգով (մոտ 200 դոլար):